Բաժիններ՝

ԱՄՆ արևելքում ուժեղ սառնամանիքներ են գրանցվել

ԱՄՆ արևելյան մասում գրանցվել են ուժեղ սառնամանիքներ, Նյու Յորքի Իսթ Ռիվեր գետը ծածկված է սառույցով։ Սաստիկ ցուրտն արդեն խլել է առնվազն 30 մարդու կյանք։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։

Նյու Յորքի լաստանավային ծառայությունը դադարեցրել է իր աշխատանքը և զգուշացրել, որ ծառայության գործունեությունը կարող է խափանվել մի քանի օրով՝ գետերում առկա խիտ սառույցի կուտակումների պատճառով։

ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ ուրբաթ և շաբաթ օրերին երկրի արևելյան մասում ցուրտ ջերմաստիճանը կուժեղանա։ Գործակալությունը նաև զգուշացնում է, որ այս շաբաթվա վերջին ԱՄՆ-ի արևելյան ափի որոշ հատվածներում կարող է ևս մեկ ձմեռային փոթորիկ լինել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս