Մարոկկոյի թագավորը չի ընդունել Էրդողանին

Թուրքական Sözcü թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն իր հյուսիս-աֆրիկյան շրջագայության շրջանակներում երեկ պետք է հանդիպեր Մարոկկոյի թագավոր Մուհամմեդ VI-ի հետ:

Սակայն վերջինս չի ընդունել Էրդողանին, ինչն անակնկալ է հանդիսացել թուրքական պատվիրակության հետ: Հանդիպումը պետք է կայանար Թուրքիայում ցուցարարների ու ոստիկանների բախումների և երկրում առկա լարված իրավիճակի ֆոնին:

Ուշագրավ է, որ Էրդողանը Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբատի օդանավակայանից ուղևորվել էր Մուհամմեդ VI-ի հոր՝ Մուհամմեդ V-ի գերեզման և հարգել էր նրա հիշատակը: Մարոկկոյի թագավորի փոխարեն, Էրդողանը հանդիպել է միայն «Մուսուլման եղբայրների» հետ:

Աֆրիկյան շրջագայության ժամանակ Էրդողանին ուղեկցում են նրա կին Էմինե Էրդողանը, դուստր Սյումեյյե Էրդողանը, փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը, տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը, գյուղատնտեսության նախարար Մեհդի Էքերը:

Հիշեցնենք, որ Էրդողանը Հյուսիսային Աֆրիկա է մեկնել հունիսի 3-ին:

Տեսանյութեր

Լրահոս