ԵՄ-ը Թուրքիային կոչ է արել վերջ դնել բռնություններին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել վերջ դնել ցուցարարների նկատմամբ բռնությանը, ինչը դատապարտվում է իր կողմից:
Այս մասին երեկ հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կոսիյանչիչը. «Մենք զսպվածության և բռնությանը վերջ դնելու կոչ ենք անում: Բարձրացված հարցերը պետք է դիտարկվեն երկխոսության միջոցով»:
Թուրքիայում անցկացված բողոքի ակցիաների ժամանակ տուժածների քանակը կազմել է ավելի քան 3000 մարդ, զոհվել է երկու մարդ: