Բաժիններ՝

«Հզբոլլահի» հազարավոր զինյալներ կուտակվում են Հալեպի շուրջ. Washington Post

Ամերիկյան Washington Post թերթի փոխանցմամբ` լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը պատրաստվում է այնպիսի հարձակում սկսել, որն արմատականորեն կփոխի Սիրիական պատերազմը: «Հզբոլլահի» հազարավոր զինյալներ կուտակվում են Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի շուրջ` պատրաստվելով հարձակում գործել քաղաքի վրա:

Դա ի ցույց է դնում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին «Հզբոլլահի» նվիրվածության չափը, նրա մասնակցությունը Հալեպի առաջիկա ճակատամարտին, կարող է լրջորեն ազդել 26-ամյա հակամարտության ընթացքի վրա:

«Հզբոլլահի» հրամանատարներից մեկն ամերիկյան թերթին հայտնել է, որ ներկայումս Հալեպի համար ճակատամարտը մեկնարկել է շատ փոքր մասշտաբներով` ընդգծելով, որ իրենք միայն նոր են մտնում խաղի մեջ:

Լիբանանի սահմանից բավական հեռու ընկած Հալեպի վրա «Հզբոլլահի» հարձակման նախապատրաստությունը զգալիորեն բարձրացնում են պատերազմի խաղադրույքները: Սիրիայի նման վճռորոշ վայրում «Հզբոլլահի» ուժերի ծավալումն ակնհայտորեն վկայում է, որ Սիրիայում «Հզբոլլահի» դերը երբեք էլ չի սահմանափակվել պաշտպանական նպատակներով, այն կոչված է օգնել Ասադին տանել խոշոր հաղթանակ:

«Հզբոլլահի» պարտիզանական զինյալները կրթում և խորհրդակցություններ են անցկացնում Ասադի ծավալած ոչ կանոնավոր աշխարհազորի շրջանում: Խոսքը գնում է առնվազն 50.000-անոց աշխարհազորի մասին, որը հայտնի է որպես Jaysh al-Sha’bia` «Ժողովրդական ճակատ»: Իրանը ձգտում է Բաշար Ասադի համար պայքարող այդ ուժի թվաքանակը հասցնել մինչև 100.000-ի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս