Բաժիններ՝

Մահվան ելքով զանգվածային ավտովթար Ռոստովի մարզում․ զոհվել է 4 մարդ

Ռուսաստանի Ռոստովի մարզում՝ Մ4 «Դոն» մայրուղու վրա տեղի է ունեցել մահվան ելքով զանգվածային ավտովթար։

SHOT Telegram-ալիքի տվյալներով, պատճառը կարող էր լինել մերկասառույցը։

Ականատեսների վկայությամբ, բեռնատարը բախվել է մի քանի մեքենաների՝ Կարմիր Կոլոս գյուղի մոտակայքում։ Բեռնատարի վարորդը նաև մահացու վրաերթի է ենթարկել մի քանի աշխատողների։ Նախնական տվյալներով, զոհվել է չորս մարդ։

Ըստ վարորդների, մայրուղին վերածվել է «սառցադաշտի»․ ձյան առատ տեղումներից հետո տարածաշրջանում սառնամանիքներ են սկսվել։

Զանգվածային վթարի պատճառով Մ4 «Դոն» մայրուղու երթևեկությունը սահմանափակվել է, մեքենաները խցանման մեջ են։ Ռուսաստանի ՆԳՆ Ռոստովի մարզի գլխավոր վարչության պետը մեկնել է վթարի վայր, հայտնում է աղբյուրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս