Իտալիայում ճոպանուղու վթարից հետո 100 մարդ մնացել է 2800 մետր բարձրության վրա
Իտալիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Մակունյագա ճոպանուղու վրա տեղի ունեցած վթարից հետո 100 մարդ մնացել է 2800 մետր բարձրության վրա. տեղեկացնում է Euronews-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Պիեմոնտ շրջանի Մոնտե Մորո լեռնադահուկային հանգստավայրում։ Հաղորդվում է առնվազն չորս վիրավորի մասին, որոնցից մի քանիսը թեթև վնասվածքներ են ստացել։
«Նախնական տեղեկությունների համաձայն՝ ճոպանուղու խցիկներից մեկը բարձրանում էր թեքահարթակով, բայց շատ արագ էր ընթանում։ Կայարան մտնելուն պես այն բախվել է արգելապատնեշին՝ չկարողանալով ժամանակին կանգ առնել։ Միևնույն ժամանակ, հակառակ կողմից ժամանել է մեկ այլ խցիկ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Վթարից հետո դահուկային լանջերը փակվել են, իսկ լեռնադահուկային վերելակը կանգնեցվել է։
