«Սուրիկ Խաչատրյանը կխրախուսվի արիության մեդալով». մամուլ
«Առավոտ» օրաթերթը գրում է. Մինչև նախաքննության ավարտը իր լիազորությունները կասեցնելու մասին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տարածած հայտարարությունը «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը համարում է հանցագործության հովանավորության լավագույն տեքստը:
«Նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետը թող կարդան ու ամաչեն համակարգի այս պատկերից: Հանցագործության մեջ կասկածվող մարդը կարող է իր լիազորությունները դադարեցնել մինչև նախաքննության ավարտը ու գնալ իր վաստակած հանգստին՝ այդ ընթացքում «մեծահոգաբար» չկատարելով մարզպետի լիազորությունները:
Սուրիկ Խաչատրյանի տարածած այդ խայտառակ տեքստը վկայում է այն մասին, որ Հայաստանում օրենքի տառը անգամ չի գործում: Մարդը, որ հանցագործության բան պատճառն է, կոնֆլիկտի կողմն է եղել, և որի համար տեղի է ունեցել մարդասպանություն, կարող է իրեն իրավունք վերապահի լիազորությունները դադարեցնել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Սաֆարյանը: Նա համոզված է, որ մարզպետը նախաքննության ավարտից հետո շարունակելու է պաշտոնավարել.
«Կասկած չունենաք, որ Սյունիքի մարզպետը կպատժվի: Հսսկառակը՝ կխրախուսվի հերթական մեդալով, միգուցե՝ արիության»:
Շարունակությունը կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում: