Դեպի ռազմավարական գործընկերություն․ Իրանում Հայաստանի դեսպանությունը 2025 թվականն ամփոփող հրապարակում է կատարել

Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները 2025 թվականին լի էին բովանդակային աշխատանքով, նոր նախաձեռնություններով և գործընկերային կապերի խորացմամբ։

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արված գրառման մեջ նշել է Իրանում ՀՀ դեսպանությունը՝ տարածելով ընթացիկ տարին ամփոփող տեսանյութ։

«Տարին նշանավորվեց բարձրաստիճան մի շարք փոխայցերով, շուրջ երկու տասնյակ ստորագրված փաստաթղթերով և բազմաբնույթ միջոցառումներով։

Հայաստան–Իրան․ դեպի ռազմավարական գործընկերություն»,-նշված է ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031