Ալեն Սիմոնյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը վերաբերող հարցերը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 18–ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, մանրամասնելով, որ զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը վերաբերող հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաները:

Անդրադարձ է եղել համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին:

Ալեն Սիմոնյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031