Մերցն անցել է բոլոր սահմանները

Գերմանիան՝ Եվրոպական Միության առաջատար ուժ դարձնելու իր ջանքերում երկրի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երբեմն գերազանցում է իր սահմանները։ Այս մասին գրում է Politico ամսագիրը:

«Եվրոպացի առաջնորդները ընդհանուր առմամբ ողջունում են Մերցի՝ ավելի նշանակալի առաջնորդական դեր ստանձնելու պատրաստակամությունը։ (…) Սակայն, որպես Եվրոպայի ամենամեծ տնտեսություն, 27 անդամներից բաղկացած դաշինքում իշխանություն իրականացնելը պահանջում է նուրբ հավասարակշռություն, և Մերցը վերջերս երբեմն գերազանցում է իր սահմանները»,- նշում է հրատարակությունը։

Ամսագիրը նշում է, որ բոլոր հիմնական հարցերում՝ պաշտպանությունից մինչև առևտուր Գերմանիան որպես եվրոպական առաջնորդ ներկայացնելու Մերցի ջանքերը լի են քաղաքական ռիսկերով։ Մասնավորապես, ստանձնելով Ուկրաինային ռուսական ակտիվների միջոցով վարկ տրամադրելու ծրագրի գլխավոր խթանողի դերը, Գերմանիայի կանցլերը կարող է հայտնվել անհարմար դրության մեջ, եթե նախաձեռնությունը չիրականանա։

Տեսանյութեր

Լրահոս