Բացահայտվել է իդեալական նախաճաշի բաղադրությունը

Բժիշկ Դանիել Լոպես Ռոզետտին նշել է, որ առավոտյան նախաճաշը պետք է ներառի ժսպիտակուցներ, բարդ ածխաջրեր, մանրաթելեր և առողջ ճարպեր: Նա Infobae-ի հետ զրույցում բացահայտել է իդեալական նախաճաշի բաղադրությունը։

Ռոզետտին բացատրել է, որ սպիտակուցը կարելի է ստանալ ձվից, կաթնամթերքից, պանրից, մածունից կամ լոբազգիներից: Ամեն ինչ կախված է անհատական ​​նախասիրությունից: Բարդ ածխաջրերը հանդիպում են ամբողջական հացահատիկային հացի, վարսակի և մրգերի մեջ, նշել է բժիշկը։

Ռոզետտին նաև ընդգծել է, որ առողջ ճարպերը կարելի է գտնել ընկույզի, ձիթապտղի յուղի և ավոկադոյի մեջ:

Ինչ վերաբերում է մանրաթելերին, որը կարևոր է աղիների պատշաճ գործունեության համար, այն նույնպես կարելի է ստանալ մրգերից և ամբողջական հացահատիկներից: Նախաճաշին կարելի է ավելացնել սուրճ կամ թեյ, եզրափակել է մասնագետը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031