ԱԺ-ում 1 ամսում 2 անգամ պարգևատրում են ստացել
Այս ամիս ԱԺ-ում պատգամավորները, ԱԺ աշխատակազմը և պետական ծառայողները 2 անգամ պարգևատրում են ստացել։
Պարգևատրումների մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը 2 կարգադրություն է ստորագրել։
Առաջին կարգրադրության մեջ մասնավորապես ասվում է.
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 1763-Ն որոշումը՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»:
Ալեն Սիմոնյանի ստորագրած երկրորդ կարգադրությամբ պարգևատրումը տեղի է ունեցել Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով՝ կարգադրում եմ.
1. Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածների:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունում:
