Ամբաստանյալի համար շտապ օգնություն են կանչել դատարան

Երևանի կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաններրի ընդհանուր իրավասության դատարանում՝ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով դատական նիստ քիչ առաջ հետաձգվեց մինչև հունիսի 7-ը:

Հիշեցնենք, որ դատական նիստը ընդմիջվել էր, սակայն հայտարարված 10 րոպե ընդմիջումը շատ ավելի երկար տևեց, և նիստը վերսկսելուց հետո դատավոր Գագիկ Պողոսյանը հայտարարեց, որ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը բողոքել է ինքնազգացությունից, և նրա համար շտապ օգնություն են կանչել դատարան:

Նիստի ժամանակ, սակայն, Խ. Պողոսյանը դարձյալ հայտարարեց, որ իրեն վատ է զգում, և նրա պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը միջնորդեց դատական նիստը հետաձգել: Նշենք, որ Խ. Պողոսյանը տառապումէ շաքարային դիաբետով:

Դատարանը բավարարեց միջնորդությունը, և նիստը հետաձգվեց մինչև հունիսի 7-ը:

Հիշեցնենք, որ այսօր դատարանում ցուցմունք էին տալիս Պարույր Հայրիկյանի կինն ու դուստրը:

Տեսանյութեր

Լրահոս