Լավրովը գովաբանել է Թրամփին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակ արևմտյան առաջնորդն է, ով ըմբռնումով է մոտենում Ուկրաինայի հակամարտության արմատական պատճառներին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ում խոսքերը մեջբերում է ТАСС-ը:
«Նախագահ Թրամփը, ինչպես արդեն ասացի, միակ արևմտյան առաջնորդն է, ով Սպիտակ տուն մտնելուց անմիջապես հետո ըմբռնումով մոտեցավ այն պատճառներին, որոնք պատերազմը անխուսափելի դարձրին Ուկրաինայում»,- նշել է նախարարը։
Լավրովը նաև հավելել է, որ Մոսկվան գնահատում է ամերիկացի առաջնորդի նվիրվածությունը երկխոսությանը և ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական կարգավորմանը։
