Նիկոլի հրապարակած բանակցային փաստաթղթերն ապացուցում են՝ նա՛ է հանձնել Արցախը․ Նաիրա Զոհրաբյան

Շատերը հարցնում են, թե ինչո՞ւ Նիկոլը հրապարակեց բանակցային փաստաթղթերը։ Չէ՞ որ ադեկվատ մարդը տեսնում է, որ դա ապացուցում է՝ Նիկոլը հանձնել է Արցախը։ Նիկոլի բանաձևը շատ պարզ է, նա շատ լավ գիտե, որ այդ փաստաթղթերը որևէ մեկը չի կարդալու։ Բացի այդ, նա գիտե նաև, որ այդ փաստաթղթերի հրապարակումը, հանձնված Արցախի թեման, առաջիկայում ՀՀ-ի ինքնիշխան տարածքներից հանձնումները, ցավոք սրտի, էլեկտորալ առումով որևէ կերպ չեն ազդելու մարդկանց վրա։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«2018-ի դագաղներով իշխանազավթումից հետո մեծամասամբ մի այնպիսի հասարակություն ստացանք, որը պատրաստ է դուրս գալ և պայքարել իր խաղողի թուփի կամ Բավրայում երկար կանգնելու համար, բայց հայրենիքի հանձնումը, Արցախի կորուստը նրա համար այդպես էլ չի դառնալու օրակարգ։ Նիկոլը ֆանտաստիկ գիտե այս հասարակությանը, այն, որ այս ժողովրդին կարող է խաբել և ասֆալտ կերցնել։ Հեռավոր գյուղերում հարցնում ես՝ ի՞նչ է արել Նիկոլը, որի համար դու շարունակում ես գոռալ՝ «Նիկոլ, Նիկոլ», պատասխանը մեկն է՝ ասֆալտը»,- ասաց քաղաքական գործիչը։

«Մանուալ թերապևտի նման՝ Նիկոլը շատ լավ գիտի հասարակության այդ սեգմենտի կետերը։ Հիշենք ընդդիմադիր Նիկոլի ելույթներն ԱԺ-ի ամբիոնից նույն թոշակի հարցով, թե ոնց էր բղավում՝ թոշակները բարձրացրեք։ Կանաչին ու սխտորը գրկած՝ եկել էր ԱԺ։ Սխտորը, որի կիլոգրամը նախկինում 700 դրամ էր, այսօր տեղականը 4000 դրամ է, պարսկականը՝ 3500 դրամ։ Այսպիսի խայտառակ գնաճ է։

Կարդացեք նաև

Հարցված բնակչության 58․6 %-ն ասել է, որ իրենք մեծ դժվարությամբ են կարողանալու վճարել կոմունալ վարձերը։ Առողջապահական ապահովագրությունը խայտառակություն է, դրանում հիվանդությունների 70 %-ը ներառված չէ, 30 տոկոսի մեծ մասն էլ համաֆինանսավորմամբ է, այսինքն՝ մի հատ արյան ընդհանուր անալիզ կարող է տալ, իսկ, ասենք, հորմոնի կամ խոլեստերինի անալիզի համար արդեն պիտի վճարի»,- նշեց Զոհրաբյանը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ քաղցկեղով հիվանդների քիմիաթերապիայի խնդիրը շատ լուրջ է․

«Ասում են՝ իբր ինչ-որ սեգմենտի համար քիմիաթերապիան անվճար է, բայց գլուխները պատով են տվել։ Անգամ սոցիալապես խոցելի խավերից 150 հազար դրամ են ուզում, այն էլ այնպիսի անորակ քիմիաթերապիա է, որ մարդիկ ուղղակիորեն դրա հետևանքներից են մահանում։ Եվ երբ մարդիկ կարողանում են Եվրոպայից կամ Թբիլիսիից առավել որակյալ և էժան քիմիաթերապիայի միջոցներ բերել, սահմանակետերում դրանք առգրավում են, որ Նիկոլի գրպանում վեր ընկած օլիգարխների դեղային բիզնեսները զարգանան։

Փարիզի, Ստրասբուրգի, Ամստերդամի, Հաագայի հետ համեմատած՝ Երևանում դեղորայքային քաղաքականությունն աղետ է։ Տեսեք ճնշման, սրտանոթային դեղերի, աչքի կաթիլների գինը»:

«Ամստերդամում, Փարիզում, Լոնդոնում, որոնք համարվում են ամենաբարձր կենսամակարդակ ունեցող և ամենաթանկ քաղաքներից, դեղորայքը 5-6 անգամ էժան է, քան Հայաստանի դեղատներում։ Պարզ էլ չէ, թե մեզ մոտ ինչ որակի դեղորայք է։ Դեղերի շուկայում բացարձակ վերահսկողություն չկա»,- ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս