Հայտնի է՝ ում է մակագրվել Արշակ սրբազանին կալանավորելու սուրբ գործը
168.am-ի տեղեկություններով՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը Երևանի քրեական դատարանի Մասիվի նստավայրում, որը հերթապահ դատարանն է, «անակնկալ» կերպով կքննի դատավոր Մասիս Մելքոնյանը:
Վերջինս, նկատենք, մասնագիտացած է սրբազաններին կալանավորելու հարցում:
Ի դեպ, ավելի վաղ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը կանխատեսել էր. «Ավարտվեց Արշակ սրբազանի ձերբակալման գործողությունը եւ հարցաքննությունը: Սրբազանը ձերբակալվել է կալանքի համար դատարան ներկայացնելու նպատակով:
Համոզված եմ, որ գիշերը հանդիպելու եմ դատավոր Մասիս Մելքոնյանին»:
