Թուրքիան և ԱՄՆ-ն Թրամփի ծրագրի շրջանակներում մշտական ​​կապի մեջ են

Թուրքիան մշտական ​​կապի մեջ է Միացյալ Նահանգների հետ՝ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով թուրքական դիվանագիտական ​​աղբյուրին։

«Մենք կանոնավոր և ակտիվ կապի մեջ ենք ամերիկյան կողմի հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու հայտնի նախաձեռնության վերաբերյալ»,- ասել է աղբյուրը՝ նշելով, որ թուրքական կողմը ամենաբարձր մակարդակով աջակցություն է հայտնել նախաձեռնությանը։

Նա հավելել է, որ Թուրքիան պատրաստ է ցանկացած օգնություն տրամադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարատև հրադադարի հասնելու համար։

Տեսանյութեր

Լրահոս