Գործ ունենք պիղծ անձանց հետ, և ցանկացած ոք՝ լինի եպիսկոպոս, գեներալ, գործարար, թե՝ քաղաքացի, ով գնում է հետները համագործակցության, կիսում է այդ «պատվավոր տիտղոսը». Արսեն Ջուլֆալակյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը. «քպ-ականների և մյուս քաղաքական գործիչների տարբերության մասին.
Քաղաքագիտության մեջ, միջազգային հարաբերություններում ընդունված չէ քաղաքական գործիչներին բնորոշել սիրելի-չսիրելի, գեղեցիկ-տգեղ… որակումներով: Հիմնականում դիտարկվում է անձի մասնագիտական հատկանիշները, պրոֆեսիոնալիզմը: Իհարկե, անչափ կարևոր է նաև բարոյական պատկերը, հայրենասիրությունը, ծագումը, անցած ուղին:
Հայաստանում անկախությունից ի վեր բազմաթիվ քաղաքական գործիչներ են եղել՝ ամենատարբեր որակների՝ ամենաբարձրից ամենացածր:Սակայն բոլորից արմատապես տարբերվում է քպ-ի հիմնական կորիզը: Նրանց մասին խոսելիս հնարավոր չէ առաջնորդվել զուտ քաղաքագիտական օրենքներով-տերմիններով:Եվ ոչ մի ածական այդքան բնորոշիչ չէ հայերենում, ինչքան պիղծը:
Գործ ունենք պիղծ անձանց հետ, որոնք ճակատագրի հեգնանքով որոշում են մի ամբողջ ազգի, պետության ապագան: Եվ ցանկացած ոք, լինի եպիսկոպոս, գեներալ, գործարար, թե ուղղակի քաղաքացի, ով անձնական շահից ելնելով, գնում է հետները համագործակցության,
կիսում է այդ «պատվավոր տիտղոսը»:
Նախկին բոլոր քաղաքական գործիչների և սրանց միջև եղած այս կարևորագույն տարբերությունը պետք է ամեն ձևով բացատրել հանրությանը»:
