«Արևելյան Միջերկրական ծով 2025» անունը կրող զորավարժություններին մասնակցել են նաև ադրբեջանական ռազմածովային ուժերը
Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի ուժերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ են տեղի ունեցել. փոխանցում են թելեգրամյան ալիքները: «Արևելյան Միջերկրական ծով 2025» անունը կրող զորավարժությունները տեղի են ունեցել Իզմիր քաղաքում։

Զորավարժություններին մասնակցել են Ադրբեջանի ռազմածովային ուժերի անձնակազմի խումբը, ԱՄՆ հակաահաբեկչական անվտանգության թիմը և Պակիստանի ծովային պարեկային ինքնաթիռը։
