Արցախի նախագահը հրավիրվել է ՔԿ. փաստաբան

«Այսօրվա դատական նիստից և լրագրողների հետ ճեպազրույցից րոպեներ հետո Արցախի նախագահը հեռախոսազանգով հրավիրվել է քննչական կոմիտե՝ Բագրատ Գալստանյանի գործով հարցաքննվելու նպատակով»,- այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը:

Նա նաև նշել է, որ հարցաքննությունը վաղն է:

Տեսանյութեր

Լրահոս