Բաժիններ՝

Երևանում «Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Համազասպ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Իսակով պողոտայից դեպի Բաբաջանյան փողոց ընթանալիս «Նեպտուն» մարզասարհի մոտ բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել:

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս