Արդյո՞ք վախենում եք Սամվել Կարապետյանից և հրահանգել եք չգրանցել նրա ղեկավարած ուժը. հարց Փաշինյանին

Կառավարությունում այսօր լրագրողները վարչապետ նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ կան խոսակցություններ, թե հրահանգ է իջեցվել համապատասխան մարմիններին՝ Սամվել Կարապետյանի գլխավորած «Մեր ձևով» շարժմանը չգրանցել որպես կուսակցություն։

«Նշվում է, թե կան մոնիթորինգներ, ըստ որոնց, Սամվել Կարապետյանն ու «Մեր ձևով» շարժումն այս պահին ավելի շատ հավակնություն ունի հաղթելու, քան՝ Դուք։ Արդյո՞ք վախենում եք Սամվել Կարապետյանից և հրահանգ եք տվել չգրանցել «Մեր ձևով»-ին որպես կուսակցություն»,-հարց հնչեց Նիկոլ Փաշինյանին։

«Ես այդ կարգի հայտարարությունները մեկնաբանելու կարիք չեմ տեսնում։ Հայաստանի Հանրապետությունում կան իրավական ընթացակարգեր, դրանցով է պետք առաջնորդվել։

Եթե ինչ-որ մեկն ուզում է իրեն ներշնչել, որ ես ինչ-որ մեկից վախենում եմ, դա իր խնդիրն է։ Ես ունեմ շատ մեծ վստահություն 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ կապված այնքանով, որ վստահ եմ, որ այդ ընտրություններում ՀՀ քաղաքացիները միանշանակ և աներկբա հաղթանակ կտանեն։ Ես երբեք ոչ մի ընտրություններում այլ նպատակ չեմ ունեցել և չեմ հետապնդել։ Համոզված եմ, որ 2026-ի հերթական խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ՀՀ ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ կտանի»,-պատասխանեց Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս