Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Էրդողանի հրավերով մեկնում է Անկարա

Կ.Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով մեկնում է Անկարա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ինչպես հայտնի է, այսօր՝ 2025թ. նոյեմբերի 27-ին, Թուրքիա է մեկնում կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ Լևոն 14-րդ Պապը, որի առաջին կանգառը լինելու է Անկարան։ Նույն օրը Թուրքիայի Հանրապետության նախագահը Նորին Սրբության պատվին ընդունելություն է կազմակերպելու, որին հրավիրված է նաև Նորին Ամենապատվությունները։

«Մեր հոգևոր առաջնորդը վաղը առավոտյան օդային ճանապարհով կմեկնի մայրաքաղաք և ընդունելությանը մասնակցելուց հետո նույն գիշեր կվերադառնա Աթոռ»,-ասվել էր նոյեմբերի 26-ին պատրիարքության կողմից տարածված հայտարարությունում։

Տեսանյութեր

Լրահոս