Բաժիններ՝

Ռուս-ուկրաինական կարգավորման` Եվրամիության ծրագրի ամբողջական տեքստը

Ռուս-ուկրաինական կարգավորման` Եվրամիության ծրագրի ամբողջական տեքստը, որը հրապարակվել է The Telegraph-ի կողմից.

1. Պատերազմի ավարտ և դրա կանխարգելումն ապահովելու միջոցառումներ՝ կայուն խաղաղության և անվտանգության մշտական հիմք ստեղծելու նպատակով։

2. Հակամարտության երկու կողմերն էլ պարտավորվում են օդում, ցամաքում և ծովում լիակատար և անվերապահ հրադադարի ռեժիմ պահպանել։

3. Երկու կողմերն էլ անմիջապես կսկսեն բանակցություններ հրադադարի մոնիթորինգի` տեխնիկապես իրականացման վերաբերյալ՝ Միացյալ Նահանգների և եվրոպական երկրների մասնակցությամբ։

4. ԱՄՆ ղեկավարությամբ կհաստատվի միջազգային հրադադարի մոնիթորինգի ծրագիր, որը կիրականացնեն Ուկրաինայի գործընկերները։ Մոնիթորինգը հիմնականում կլինի հեռակա՝ օգտագործելով արբանյակներ, անօդաչու թռչող սարքեր և այլ տեխնոլոգիական միջոցներ, ինչպես նաև ճկուն ցամաքային բաղադրիչ՝ կասկածելի խախտումները հետաքննելու համար։

5. Կստեղծվի մեխանիզմ, որի միջոցով կողմերը կարող են հաղորդել հրադադարի խախտումների մասին և քննարկել դրանք վերացնելու միջոցառումները։

6. Ռուսաստանը անվերապահորեն կվերադարձնի բոլոր արտաքսված և անօրինական կերպով տեղահանված ուկրաինացի երեխաներին։ Այս գործընթացը կաջակցվի միջազգային գործընկերների կողմից։

7. Հակամարտության կողմերը կփոխանակեն բոլոր ռազմագերիներին («բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով)։ Ռուսաստանը կազատի բոլոր քաղաքացիական կալանավորներին։

8. Հրադադարի պահպանման դեպքում կողմերը միջոցներ կձեռնարկեն մարդասիրական իրավիճակը մեղմելու համար, ներառյալ ընտանիքի անդամների փոխայցելությունները շփման գծում։

9. Ուկրաինայի ինքնիշխանությունը կհարգվի և կհաստատվի։ Ուկրաինային չի հարկադրվի չեզոքություն պահպանել։

10. Ուկրաինան կստանա ամուր, իրավաբանորեն պարտավորեցնող անվտանգության երաշխիքներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից (նման է ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին նման համաձայնագրի), ապագա ագրեսիան կանխելու համար։

11. Ուկրաինայի զինված ուժերի կամ երկրի պաշտպանական արդյունաբերության վրա որևէ սահմանափակում չի դրվի, այդ թվում՝ միջազգային համագործակցության վրա։

12. Երաշխավոր երկրներին ազատ կլինեն միանալ ցանկացող եվրոպական և ոչ եվրոպական երկրների հատուկ խումբ։ Ուկրաինան ազատ է ինքնուրույն որոշում կայացնել Ուկրաինայի կառավարության կողմից իր տարածքում հրավիրված բարեկամական զինված ուժերի ներկայության, սպառազինության և գործողությունների վերաբերյալ։

13. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կախված է Դաշինքի ներսում կոնսենսուսի առկայությունից։

14. Ուկրաինան դառնում է ԵՄ անդամ։

15. Ուկրաինան պատրաստ է մնալ ոչ միջուկային պետություն՝ ՉԶՊ-ի շրջանակներում։

16. Տարածքային հարցերը կքննարկվեն և կլուծվեն լիակատար և անվերապահ հրադադարից հետո։

17. Տարածքների վերաբերյալ բանակցությունները կսկսվեն ներկայիս շփման գծի դիրքերից։

18. Տարածքային հարցերի շուրջ համաձայնության գալուց հետո Ռուսաստանը և Ուկրաինան պարտավորվում են չփոխել դրանք ուժով։

19. Ուկրաինան կվերականգնի Զապորոժյեի ատոմակայանի (ԱՄՆ մասնակցությամբ) և Կախովկայի ամբարտակի վերահսկողությունը։ Կստեղծվի վերահսկողության փոխանցման մեխանիզմ։

20. Ուկրաինան կստանա անարգել անցում Դնեպր գետի երկայնքով և վերահսկողություն Քինբուրնի ծոցի նկատմամբ։

21. Ուկրաինան և նրա գործընկերները կշարունակեն տնտեսական համագործակցություն առանց սահմանափակումների։

22. Ուկրաինան լիովին կվերականգնվի և կստանա ֆինանսական փոխհատուցում, այդ թվում՝ Ռուսաստանի ինքնիշխան ակտիվներից միջոցներ, որոնք կմնան սառեցված մինչև Ուկրաինան չստանա վնասների փոխհատուցում։

23. 2014 թվականից ի վեր Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները կարող են աստիճանաբար և մասամբ մեղմացվել կայուն խաղաղության հաստատումից հետո՝ խաղաղության համաձայնագրի խախտման դեպքում դրանք վերականգնելու հնարավորությամբ («snapback» մեխանիզմ):

24. Կսկսվեն Եվրոպական անվտանգության ճարտարապետության վերաբերյալ առանձին բանակցություններ՝ ԵԱՀԿ բոլոր պետությունների մասնակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս