Բաժիններ՝

Ճապոնիայում խոշոր հրդեհը 170 շենք է այրել

Ճապոնիայի Օիտա քաղաքում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով, որը ոչնչացրել է 170 տուն, առնվազն մեկ մարդ անհետ կորած է համարվում, հաղորդում է ТАСС-ը՝ NHK-իփոխանցմամբ։

Հրդեհի մասին հաղորդվել է երկուշաբթի երեկոյան, և հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Դեռևս գնահատական ​​չկա, թե երբ կմարվի կրակը:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ավելի քան 170 մարդ տարհանվել է մոտակա տներից։

Սագանոսուկեյ թաղամասը, որտեղ հրդեհ է բռնկվել, գտնվում է ափամերձ գոտում՝ փոքրիկ նավահանգստի հարակից։ Տարածքը հիմնականում ցածրահարկ է՝ փայտե բնակելի շենքերով և մեկ և երկհարկանի առևտրային շենքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս