Ռուսաստանի ՀՕՊ ուժերը Մոսկվայի մատույցներին մոտեցող մի քանի անօդաչու թռչող սարք են խոցել
Ռուսաստանի Հակաօդային պաշտպանության ուժերը ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարքեր են խոցել Մոսկվայի մատույցներում։ Գործողությունների մասին իր թելեգրամյան ալիքում պարբերաբար հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Դրանից տասը րոպե առաջ Մոսկվայի մատույցներին մոտեցող մեկ այլ անօդաչու թռչող սարք էր խոցվել։
Երկու անօդաչու թռչող սարքերի անկման վայրում աշխատում են արտակարգ ծառայություններ։ Մոսկվայի Վնուկովո և Շերեմետևո օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը։ Շերեմետևո օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ «գաղտնի» ծրագիր է իրականացվել. գրում է «Коммерсантъ»-ը։

