Վեհափառն ընդունել է Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանին և թեմի այլ հոգևորականների

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդիպում է ունեցել Կոտայքի թեմի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Առաքել եպիսկոպոս Քարամյանի։

«Նորին Սրբությունն իր հայրական սերն ու օրհնությունը բերեց եկեղեցականներին՝ հորդորելով ներկայիս բարդ ժամանականերում ամուր մնալ ոգով, հաստատուն՝ հավատի և առ Եկեղեցին նվիրումի մեջ։

Վեհափառ Հայրապետը պատգամեց հոգևոր սպասավորներին հանձնառու ոգով և բարձր գիտակցությամբ շարունակել հոգեփրկչական ծառայությունը իրենց խնամքին հանձնված համայնքներում ՝ ի պայծառություն Առաքելական Մայր Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի»,-ասված է Մայր Աթոռի հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս