«Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ է բացում Ադրբեջանի՝ համաշխարհային շուկա դուրս գալու համար. Հաջիև

«Զանգեզուրի միջանցքով Նախիջևանի հետ միանալով՝ մենք նոր հնարավորություններ ենք ստանում՝ դուրս գալու դեպի Թուրքիա և Թուրքիայի նավահանգիստներով՝ դեպի համաշխարհային շուկա»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնականը, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Զանգեզուրի միջանցքն այսօր շատ լավ հնարավորություններ և հեռանկարներ է բացում մեր համագործակցության համար՝ տնտեսության, առևտրի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում՝ Կենտրոնական Ասիա–Ադրբեջան հարթակի շրջանակում, որը ներկայումս ձևավորվում է և որի վերաբերյալ արդեն ընդունվել է վերջնական որոշում։ Կցանկանայի ևս մեկ անգամ խորին շնորհակալությունս հայտնել եղբայրական Ուզբեկստանին՝ այդ որոշումն ընդունելու համար։ Ադրբեջանում շատ են սիրում Ուզբեկստանը։ Մենք հպարտանում ենք մեր ընդհանուր մշակույթով և ընդհանուր արժեքներով։ Ապագայում Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև եղբայրությունն ու բարեկամությունն էլ ավելի կխորանան։ Այս հարցում երկու երկրների առաջնորդները մեզ բոլորիս հրաշալի օրինակ են ցույց տալիս», – հայտարարել է Հաջիևը։

Տեսանյութեր

Լրահոս