Ուկրաինան և Ռուսաստանը կվերսկսեն գերիների փոխանակումը․ Ումերով
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը կվերսկսեն գերիների փոխանակումը: Այս պահին ակնկալվում է, որ մեր պետությունը ՌԴ գերությունից կազատի 1 200 ուկրաինացու. տեղեկացրել է «РБК-Украина»-ն՝ հղում կատարելով իր Telegram-ին։
«Ուկրաինայի նախագահի հանձնարարությամբ ես վերջերս խորհրդակցություններ անցկացրի՝ Թուրքիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների գործընկերների միջնորդությամբ, փոխանակման գործընթացը վերսկսելու եւ մեր մարդկանց ռուսական գերությունից ազատելու վերաբերյալ»,- գրել է Ումերովը։
Նա նշել է, որ այդ բանակցություններից հետո կողմերը համաձայնել են ակտիվացնել Ստամբուլի համաձայնագրերը:
«Խոսքը 1 200 ուկրաինացու ազատ արձակման մասին է»,- հավելել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը։
Ումերովը նաև նշել է, որ աշխատանքները շարունակվում են առանց ընդհատումների, «որպեսզի գերությունից վերադառնալու համար նախատեսված ուկրաինացիները կարողանան Նոր տարին եւ Սուրբ Ծննդյան տոները նշել տանը՝ ընտանեկան սեղանի շուրջ, իրենց հարազատների հետ»։

