Ուկրաինան կդառնա ԵՄ անդամ հաջորդ տասնամյակի սկզբին. Լեհաստանի ԱԳ նախարար

Ուկրաինան կմիանա Եվրամիությանը հաջորդ տասնամյակի սկզբին, հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ «Европейская правда»-ի փոխանցմամբ։

Ուկրաինայի փոխվարչապետ և ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին իր «Մնացածը քաղաքականություն է» փոդքասթի ժամանակ քննարկել է Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը Եվրամիությանը։ Նա գնահատում է, որ Ուկրաինան կանդամակցի ԵՄ-ին հաջորդ տասնամյակի սկզբին։

«Ճիշտ է, որ Հունգարիան խոչընդոտում է այս հարցում առաջընթացը, բայց Ուկրաինան արդեն ունի թեկնածուի կարգավիճակ», – ասել է նա։

«Եթե Ուկրաինան հանդուրժի կոռուպցիան, այն չի միանա Եվրամիությանը։ ԵՄ-ն պահանջում է ազնվություն և պատշաճ դատավարություն», – ասաց նա՝ անդրադառնալով Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալին։

Փոդքասթում Սիկորսկին քննարկել է պատերազմի հաջորդ քայլերը։ Նա պնդել է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը չի կարողանա դիմակայել Ուկրաինայի հետ ևս երեք տարվա պատերազմին, որին աջակցում է Արևմուտքը։ Դրան կնպաստեն, մասնավորապես, սառեցված ռուսական ակտիվներից ստացված միջոցները։

«Ուկրաինան ներկայումս իր անօդաչու թռչող սարքերի և հրթիռների մոտ կեսը արտադրում է հայրենիքում։ Պուտինը չհասավ իր ուզածին. մենք կարծում էինք, որ նա ունի աշխարհում երկրորդ ամենամեծ բանակը, բայց նա դեռ 10 տարի է, ինչ կռվում է Դոնբասում։ Ես դա հաղթանակ չէի անվանի», – նշել է Սիկորսկին։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Հունգարիայի կողմից Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության արգելափակումը, կարծես թե, Պուտինին աջակցություն է։

Տեսանյութեր

Լրահոս