Մերցը հայտարարել է, որ «գրեթե ամեն օր» բանակցություններ է վարում ռուսական ակտիվների առգրավման շուրջ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը «գրեթե ամեն օր» բանակցություններ է վարում Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվների առգրավման վերաբերյալ: Մերցի խոսքերը մեջբերում է Deutsche Welle-ը:
«Սա մեզ համար բարձր առաջնահերթություն է, ամենաբարձր առաջնահերթությունը»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ այս հարցի շուրջ «գրեթե ամեն օր» կապի մեջ է Եվրոպական հանձնաժողովի և այլ երկրների ներկայացուցիչների հետ։
Մերցի խոսքով՝ Ուկրաինային երկարաժամկետ հեռանկարում պետք է տրամադրվեն «անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ»։

