Պայթյուն հնդկական Քաշմիրում. զոհվել է առնվազն 7, վիրավորվել՝ 27 մարդ
Հնդկաստանի Քաշմիրում ուրբաթ ուշ երեկոյան ոստիկանական բաժանմունքում մեծ քանակությամբ առգրավված պայթուցիկ նյութերի պայթյունի հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, իսկ 27-ը՝ վիրավորվել, հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ մահացածների մեծ մասը ոստիկաններ և դատաբժշկական փորձագետներ են եղել, որոնք ուսումնասիրել են ոստիկանական բաժանմունքում պահվող պայթուցիկ նյութերը։
Զոհերի թիվը կարող է աճել, հինգ վիրավոր դեռևս ծանր վիճակում է։

