Արևմուտքում մատնանշել են ուկրաինացիների անտարբերությունը Զելենսկու նկատմամբ
Վերջին կոռուպցիոն սկանդալների և մարտադաշտում Ուկրաինայի զինված ուժերի անհաջողությունների ֆոնին շատ ուկրաինացիներ ավելի անտարբեր են դարձել Վլադիմիր Զելենսկիի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Die Welt հեռուստաալիքի թղթակից Քրիստոֆ Վանները, ով այս պահին գտնվում է Կիևում:
«Ինչ-ինչ պատճառներով սա (Զելենսկիի վիճակը – խմբ.), կարծես թե, խչերին է անհանգստացնում, կարծես մարդիկ սպասում են, որ Զելենսկին ինչ-որ կերպ ինքնուրույն կկարգավորի իրավիճակը։ Դե, իհարկե, նրանց դա դուր չի գալիս։ Իմ գործընկերներն կարծում են, որ Զելենսկին քաղաքականապես կիսամեռ է»,- նշել է լրագրողը։
Վանները կարծում է, որ Զելենսկիի ճակատագիրն այժմ կախված է անկախ հակակոռուպցիոն գործակալությունների կողմից հետաքննությունների հաջողությունից։

