Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկի նավթային ենթակառուցվածքները

Ուկրաինայի զինված ուժերը նոյեմբերի 14-ի գիշերը հարձակվել են Նովոռոսիյսկի վրա: Հայտնի է, որ անօդաչու թռչող սարքի բեկորները հարվածել են բնակելի շենքերին և մասնավոր տներին՝ վնասելով բակերում գտնվող մեքենաները.  հայտնում է ՏԱՍՍ-ը։

Մեկ մարդ վիրավորվել է և հոսպիտալացվել: Վնասվել է կաթսայատունը, իսկ երեք բնակելի շենքեր ջեռուցում չունեն, մեկ ուրիշը՝ տաք ջուր: Դպրոցում և լիցեյում ստեղծվել են ժամանակավոր կացարաններ:

Վնաս է հասցվել նաև ենթակառուցվածքներին. անօդաչու թռչող սարքի բեկորները վնասել են «Չեռնոմորտրանսնեֆտ»-ի բաքը և նավամատույցը, NUTEP կոնտեյներային տերմինալը, Շեշխարիսի տեղակայման համալիրի նավթի պահեստը և նավահանգստում գտնվող քաղաքացիական նավերից մեկը:

Անձնակազմի երեք անդամ վիրավորվել և հոսպիտալացվել են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930