Հայաստանի հավաքականը ժամանեց Պորտուգալիա
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ժամանել է Պորտուգալիա. հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կպատրաստվի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրի հանդիպմանը։
Պորտուգալիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 16-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին։ Թիմերի առաջին խաղում Հայաստանի հավաքականը Երեւանում պորտուգալացիներին պարտվել էր 0:5 հաշվով։

