Սիյարտոն ԵՄ-ին կոչ է արել դադարեցնել Կիևի ֆինանսավորումը

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Կիևի ֆինանսավորումը Ուկրաինայիում բացահայտված կոռուպցիոն սկանդալների ֆոնին։

«Երկար տարիներ ուկրաինական պետությունը ֆինանսավորվել է եվրոպացի քաղաքացիների փողերով։ Մինչդեռ, Ուկրաինայում կոռուպցիան դուրս է եկել վերահսկողությունից… Ի՞նչ է ուզում անել Բրյուսելը հիմա։ Ավելի շատ փող ուղարկել Ուկրաինա, Զելենսկիին, որի մերձավոր շրջապատը, ինչպես պարզվեց, ղեկավարում է լայնածավալ կոռուպցիոն ցանց։ Ժամանակն է վերջ դնել այս խելագարությանը։ Մենք պետք է դադարեցնենք եվրոպացի քաղաքացիների փողերը Ուկրաինա ուղարկելը»,- գրել է Սիյարտոն Х սոցիալական ցանցի իր էջում:

Տեսանյութեր

Լրահոս