Ստամբուլում տեղի է ունեցել Բոսֆորի նեղուցի վրա երրորդ կամրջի կառուցման հիմնարկեքի արարողությունը
Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլում այսօր տեղի է ունեցել Բոսֆորի նեղուցի վրա երրորդ կամրջի կառուցման հիմնարկեքի արարողությունը: Դրան մասնակցել են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, վարչապետ Ռեջեփ Էրդողանը և այլ պաշտոնատար անձինք:
Իր ելույթում Էրդողանը հայտարարել է, որ նոր կամուրջն անվանվելու է Սուլթան Սելիմ Յավուզի (Ահեղ) անունով: Պլանավորված է, որ կամրջի կառուցումն ավարտվելու է 2015 թվականի հոկտեմբերի 29-ին, երբ Թուրքիայում կնշեն հանրապետության հիմնադրման 92-ամյակը:
Երրորդ կամուրջը բաղկացած է լինելու 10 շերտից, որոնցից երկուսը լինելու են երկաթուղային: Կամրջի շահագործման ժամկետը կազմելու է 10 տարի: