Թրամփը Սիրիայի նախագահին նվիրել է իր ապրանքանիշի օծանելիքը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաային նվիրել է իր սեփական օծանելիքի շիշը. պարզել է ՌԻԱ Նովոստին՝ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութը վերլուծելուց հետո։
Ավելի վաղ ալ-Շարաան դարձել էր, 1946 թվականին երկրի անկախությունից ի վեր, Վաշինգտոն այցելած առաջին սիրիացի առաջնորդը։
Չնայած տեսանյութում օծանելիքի անունը չի նշվում, Թրամփի կողմից «ալ-Շարաա»-ին տրված շշի լուսանկարները համընկնում են Թրամփի ստորագրությամբ օծանելիքի կայքում տեղադրված լուսանկարների հետ։ Կայքի տվյալներով՝ Victory 47-ը, որը ներկայացված է և՛ կանացի, և՛ տղամարդկանց տարբերակներով, ներկայումս վաճառվում է 249 դոլարով։
Ամերիկացի առաջնորդը առաջարկեց ալ-Շարաային մեկ սրվակ վերցնել իր համար, իսկ մյուսը՝ կնոջ համար։
«Քանի՞ կին ունեք։ Մեկը՞», – հարցրեց Թրամփը։
Ի պատասխանч Ալ-Շարաան հաստատեց, որ ինքը միայն մեկ կին ունի։
Նոյեմբերի 7-ին ԱՄՆ-ն չեղարկեց Սիրիայի նախագահ ալ-Շարաայի նկատմամբ պատժամիջոցները անցումային շրջանի համար՝ մինչև նրա Վաշինգտոն կատարելիք այցը՝ ամերիկացի առաջնորդի հետ բանակցությունների համար։ Նոյեմբերի 6-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկեց պատժամիջոցները չեղարկելու օգտին։

