Անձրևը կշարունակվի
Ուշադրություն
Մայիսի 30-ին, հունիսի 1-3-ը հանրապետության առանձին հատվածներում, մասնավորոպես Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվում է հոռդառատ անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 23 մ/վրկ:
ՀՀ տարածքում`
Մայիսի 30-ին, հունիսի 1-3-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, մայիսի 31-ին` առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 30-31-ին, հունիսի 1-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևանում`
Մայիսի 30-ին, հունիսի 1-3-ը` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Մայիսի 31-ին տեղումների հավանականությունը փոքր է:
Երևանի մայիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ`
• Օդի առավելագույն ջերմաստիճան 34.20C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 5.60C (1937 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 19.20C