Հանցաշխարհի հեղինակություն Ռոբսոնը ձերբակալվել է Հայաստանում

Հանցաշխարհի հեղինակություն Ռոբսոնը (իրական անունը՝ Ռուբեն Թաթուլյան) ձերբակալվել է Հայաստանում։ Այս մասին նոյեմբերի 12-ին «Իզվեստիա»-ին հայտնել է աղբյուրը:

Ըստ աղբյուրի՝ Ռոբսոնը ձերբակալվել է նոյեմբերի 7-ին, բայց ավելի ուշ ազատ է արձակվել։ «Իզվեստիա»-ի տվյալներով՝ նա Հայաստանի քաղաքացիություն ունի։

Ռուսաստանում Թաթուլյանը հետախուզվում է սպանության, խարդախության և հանցավոր համայնք կազմակերպելու համար. նրան ձերբակալել են հեռակա կարգով։

Տեսանյութեր

Լրահոս