Բաժիններ՝

ԱՄՆ-ում վտանգավոր քիմիկատներ փոխադրող բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից և այրվել (տեսանյութ)

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Մերիլենդ նահանգի Բալթիմոր շրջանում վտանգավոր քիմիկատներ փոխադրող բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից: Այս մասին հայտնել են տեղի իշխանությունները:

Միջադեպը գրանցվել է երեկ, տեղական ժամանակով ժամը 14.00-ին: Նախնական տվյալներով՝ քաղաքի արդյունաբերական հատվածով անցնող գնացքը բախվել է բեռնատար ավտոմեքենայի: Դրա հետևանքով բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից և մխրճվել է ոչ հեռու գտնվող պահեստի մեջ:

Գնացքի մի քանի վագոններ այրվել են: Տեղաբնակները հայտնել են ուժգին պայթյունի գրանցման մասին: Տեղի իրավապահների տվյալներով՝ բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է և գտնվում է ծանր վիճակում: Բեռնատար գնացքում գտնված երկու անձինք չեն տուժել:

Վթարի հետևանքով ավերվել են մի շարք շինություններ: Հայտնի է դարձել, որ գնացքի վագոններից մեկում գտնվել է նատրիումի քլորիդ, որը պայթունավտանգ նյութ է և օգտագործվում է արդյունաբերության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս