Գլխավոր դատախազը բավարարել է Անդորրայի միջնորդությունը. գողության մեջ մեղադրվող անձը հանձնվել է իրավասու մարմիններին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Անդորրայի Իշխանապետության (Անդորրա) իրավասու մարմնի միջնորդությունը. գողության մեջ մեղադրվող Զ.Գ.-ն հանձնվել է Անդորրայի իրավասու մարմիններին: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից:

