Թրամփի հետ հարաբերությունները վերականգնելու համար Զելենսկուն օգնել է Չարլզ III-ը
Սպիտակ տանը տեղի ունեցած վեճից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերությունները վերականգնելու համար Վլադիմիր Զելենսկուն օգնել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը: Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է The Guardian թերթին տված հարցազրույցում, փոխանցում է rbc.ru-ն:
«Ես չգիտեմ բոլոր մանրամասները, բայց, որքան հասկանում եմ, Նորին Մեծությունը մի քանի կարևոր ազդանշաններ է ուղարկել նախագահ Թրամփին»,-ասել է Զելենսկին:
Նա ընդգծել է, որ Թրամփը հարգում է թագավորին և նրան համարում է «շատ կարևոր մարդ», իսկ ինքը՝ Չարլզ III-ը, աջակցություն է ցուցաբերում ուկրաինացի ժողովրդին:

