Բաժիններ՝

Դատավոր Արմինե Սաֆարյանի լիազորությունները դադարեցվել են

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ կայքից։

«Հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Գևորգի Սաֆարյանի կողմից 2025 թվականի նոյեմբերի 7-ին ստացված հրաժարականի վերաբերյալ դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով`

Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է՝

2025 թվականի նոյեմբերի 10-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Գևորգի Սաֆարյանի լիազորությունները համարել դադարած»,–ասված է ԲԴԽ նախագահի որոշման մեջ։

ԲԴԽ նախագահ Արթուր Աթեբեկյանի հայտարարության համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով դատավորի լիազորությունները դադարում են այդ հարցի համար հրավիրված Բարձրագույն դատական խորհրդի նիստում դատավորի կողմից իր հրաժարականը պնդելու կամ այդ նիստին դատավորի չներկայանալու օրվանից:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով նախատեսված հիմքերով դատավորի լիազորությունները դադարելու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անհապաղ հայտարարություն է տարածում դատական իշխանության պաշտոնական կայքում:

Ելնելով վերոգրյալից՝ հայտարարվում է, որ Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԲԴԽ-81-Ո-145 որոշմամբ՝ 2025 թվականի նոյեմբերի 10-ից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Գևորգի Սաֆարյանի կողմից ներկայացված հրաժարականի դիմումի հիման վրա վերջինիս լիազորությունները դադարել են»,- գրված է հայտարարության մեջ։

Նշենք, որ Արմինե Սաֆարյանի վերաբերյալ ԲԴԽ-ում կարգապահական վարույթ կար, որի հետ կապված դեռևս որոշում չէր կայացվել։ Մինչ այս վարույթը Սաֆարյանի վերաբերյալ մեկ այլ վարույթ է եղել, որի շրջանակում նա կարգապահական պատասխանատվության է ենթարկվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս