Բաժիններ՝

Իրաքում պայթյուններից ու զինված հարձակումներից զոհվել է 23 մարդ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Իրաքում տեղի ունեցած պայթյունների ու զինված հարձակումների հետևանքով զոհվել է 23 մարդ: Եվս 45 մարդ վիրավորվել է:

Ամենաուժեղ ահաբեկչությունն իրականացվել է Բաղդադի արևելքում գտնվող շիական թաղամասում: Այստեղ ուղևորատար ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել է 30 մարդ:

Եվս մեկ պայթյուն որոտացել էր Բաղդադից հյուսիս ընկած Տարմիա բնակավայրում, ուր մահապարտ-ահաբեկիչը գործի է գցել ավտոմեքենայով տեղակայված հզոր ֆուգասը: Զոհվել է 4 մարդ և ահաբեկիչը, 8 մարդ վիրավորվել է:

Բայջի քաղաքի մոտ հրազենային զենքի միջոցով սպանել են տեղի քաղաքական գործչի երեք ազգականի: Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում ահաբեկիչների հետ փոխհրաձգության ժամանակ զոհվել է 5 ոստիկան: Սպանվել է նաև տեղի ցեղերից մեկի առաջնորդը:

Մոսուլից ոչ հեռու գրանցված պայթյունից զոհվել է ոստիկանության մեկ աշխատակից, վիրավորվել է 3 իրավապահ: Ռումբը գործի դնելուց առաջ մահապարտը սպանել է մեկ զինվորի և վիրավորել է ևս երկուսին: Տիկրիտում ու Քիրքուքում էլ սպանվել են «Սահվա» տեղական աշխարահազորի երեք անդամ, երկուսը վիրավորվել են:

Իրաքում լարվածության աճը կապված է նրա խոշորագույն համայնքների՝ սուննիների ու շիաների միջև դիմակայության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս