Գործող ռեժիմը տոքսիկոզի մեջ է ընկել Սերժ Սարգսյանի այսօրվա գնահատականներից. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. 

«Գործող ռեժիմը տոքսիկոզի մեջ է ընկել Սերժ Սարգսյանի այսօրվա գնահատականներից, որոնք մերկացնում են «խաղաղության» չուչելի ողջ թշվառությունը։

Ինչ խոսք, ինչպիսին է երկրի ղեկավարը, այնպիսին են նրա բերած «խաղաղությունը», «ժողովրդավարությունը», «ինքնիշխանությունը» և այլն։

Սերժ Սարգսյանին մեկ օրվա ընթացքում երեք անգամ դատարան են հրավիրել՝ նույնիսկ դատավորներից մեկին հարազատի մահը սգալու հնարավորությունից զրկելով։ Ամեն գնով, անգամ Նիկոլի դեպքում՝ գալյուցինացիոն պատրվակներով, по жизни дезертир:

Հելոունի թերմացքները լցվել էին ֆեյսբուք՝ պրիմիտիվ լեզվաշարժությամբ երկրի մարդկային և տարածքային կորուստները, բանակի կազմաքանդումը, Ալիևի պլեբեյ լինելու հանգամանքը քողարկելու ողորմելի փորձերով։

Տղանե՛ր ևաղջիկնե՛ր, ձեզանից և ձեր տեղեկատվական կծկումներից հոտ է գալիս՝ անլվա մամելյուկների գարշահոտ»։

Տեսանյութեր

Լրահոս