Հայտնի է ուսուցիչների 2025 թ. կամավոր ատեստավորման ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի համաձայն՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների 2025 թ. կամավոր ատեստավորումն անցկացվելու է հետևյալ օրերին և ժամերին.
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 10:00-ին՝ աշխարհագրություն, ժամը 15:00-ին՝ ինֆորմատիկա (թվային գրագիտություն և համակարգչային գիտություն)
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 10:00-ին՝ քիմիա, շախմատ, ժամը 15:00-ին՝ տեխնոլոգիա, ֆրանսերեն
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ին՝ հասարակագիտություն, ժամը 15:00-ին՝ գերմաներեն, կերպարվեստ, ժամը 12:00-ին՝ թղթային եղանակով իրականացվող քննություններ՝ եզդիերեն, պարսկերեն, ասորերեն
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 10:00-ին՝ պատմություն
Նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին՝ ռուսաց լեզու, ժամը 15:00-ին՝ անգլերեն
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ին՝ ՆԶՊ, երաժշտություն, ժամը 15:00-ին՝ կենսաբանություն, ֆիզիկա
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ին՝ ֆիզկուլտուրա, ժամը 15:00-ին՝ տարրական մանկավարժություն և մեթոդիկա (դասվար)
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ին՝ հայոց լեզու, ժամը 15:00-ին՝ մաթեմատիկա
Արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների մանկավարժական աշխատողների, մարզիչ-մանկավարժների 2025 թ. կամավոր ատեստավորումն անցկացվելու է հետևյալ օրերին և ժամերին.
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ին՝ երաժշտություն (նվագակցություն (դաշնամուր), փայտյա փողային գործիքներ, պղնձյա փողային գործիքներ), ժամը 10:00-ին՝ պարարվեստ
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ին՝ թատերարվեստ (թատերարվեստ), շախմատ, գեղարվեստական մարմնամարզություն, սպորտային մարմնամարզություն, սպորտային ակրոբատիկա և ցատկացանց, լող:
Հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների ատեստավորման ժամանակացույց՝
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ին՝ հոգեբանություն:
Քննական կենտրոնների՝ քննությունների անցկացման վայրի և ժամի մասին տեղեկությունը մասնակիցները կարող են տեսնել նաև matyan.emis.am կամ at.emis.am կայքերում՝ կախված այն հանգամանքից, թե որ հարթակով են գրանցվել ատեստավորում անցնելու համար։
Լրացուցիչ հարցերի համար զանգահարել 010-599699 (ներքին 620) հեռախոսահամարին:

