Զեղծարարությունները կկանխվեն, մուտքագրված գումարը հանցագործները չեն կարողանա տնօրինել. ՆԳՆ
ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ Ֆինանսական զեղծարարությունը կանխելու նպատակով Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ակտիվ համագործակցություն է հաստատել կրիպտոտերմինալային ծառայություն մատուցող SKYLABS ընկերության հետ:
«Հարգելի՛ հայրենակիցներ, երբ Ձեզ զանգահարում և ներկայանում են ԱԱԾ, Կենտրոնական կամ որևէ այլ բանկի աշխատակից և տարբեր պատրվակներով պահանջում են Ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց կողմից տրմադրած հաշվեհամարում լիցքավորել այն (Ձեզանից կարող են պահանջել կրիպտոակտիվային ծառայություն մատուցող բանկոմատներից QR կոդը նկարել և ուղարկել իրենց) մի՛ վստահեք: Դրանով դուք Ձեր ֆինանասական միջոցները տրամադրում եք հանցագործներին:
Ֆինանսական այս զեղծարարությունը կանխելու նպատակով Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ակտիվ համագործակցություն է հաստատել կրիպտոտերմինալային ծառայություն մատուցող SKYLABS ընկերության հետ, որի արդյունքում հիշյալ տերմինալներով իրականացված զեղծարարությունները ամբողջովին կկանխվեն, իսկ մուտքագրված գումարը հանցագործները չեն կարողանա տնօրինել:
Հիշեք` զգոնությունը կարևոր է»,- ասված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

