«1908 թվականին Օսմանյան կայսրությունում հեղափոխություն էր… Յոթ տարի հետո՝ 1915 թվականն էր». Նարեկ Կարապետյան

«Մեր ձևով» շարժամ համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով. «Քարտեզի վրա չկա Սևանա լիճ, կա Գոյչա։ Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր»,- Ալիևը հայտարարել է այս շաբաթ։

1908 թվականին Օսմանյան կայսրությունում հեղափոխություն էր։

Երիտթուրքերը եկել էին իշխանության «Միություն և առաջադիմություն» կարգախոսով։

Հայ գրեթե բոլոր գործիչները ոգևորվել էին և աջակցում էին նրանց։

Պայմանավորվել էին, որ հայերը պետք է զինաթափվեն, իսկ դրա դիմաց կստանան քաղաքակիրթ ձևով իրենց կարիքներին հասնելու իրավունք՝ Օսմանյան Թուրքիայի Ազգային ժողովում։

Ով ասում էր, որ չարժե վստահել թուրքերին, հայտարարվում էր հետադիմական։ Հայերը համաձայնվեցին զինաթափվել:

Յոթ տարի հետո՝ 1915 թվականն էր»։

Տեսանյութեր

Լրահոս