Վանա լիճը պայքարում է երաշտի դեմ

Վանա լիճը երաշտի ու գլոբալ տաքացումների պատճառով օրեցօր ցամաքում է։ Լճի ափամերձ տարածքներում ի հայտ են եկել սյունաձև, կոնաձև գոյացումներ (ստալագմիտներ), հին կառույցների մնացորդներ ու ավերակներ, որոնք տարիներ շարունակ ջրի տակ են եղել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնագետները նշում են, որ Վանա լիճը կլիմայի գոբալ փոփոխության մշտադիտարկման համար հիմնական օրինակներից մեկն է, քանի որ այն փակ լիճ է և կլիմայական փոփոխություններն այնտեղ առավել քան տեսանելի են։

Մասնագետները նաև նշում են, որ լճի ափամերձ տարածքներն այնքան են ցամաքել, որ նախկինում ջրի տակ եղած նավամատույցներն անգամ այժմ գտնվում են լճից 500մ հեռավորության վրա։

Տեսանյութեր

Լրահոս